Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինը մեղքերն է քավում օլիմպիադայից առաջ

Պուտինը մեղքերն է քավում օլիմպիադայից առաջ
25.01.2014 | 13:22

МЕНАТЕП-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևը երեկ երեկոյան դուրս է եկել Վելսկու գաղութից և մեկնել Մոսկվա: Հունվարի 23-ին ՌԴ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել Պլատոն Լեբեդևի ազատման մասին: Նրանից հանել են մեղադրանքի մի մասը և կրճատել ազատազրկման ժամկետը մինչև այն կրած պահը: Անցած տարվա դեկտեմբերին ազատության մեջ հայտնվեց նաև ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին:

Երևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստացած է փետրվարին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի հաջողությամբ: Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին նա ազատություն շնորհեց և Pussy Riot-ի անդամներին:

Դիտվել է՝ 993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ